Introduction to GIS ԱՏՀ Ներածություն Աշխարհագրական տեղեկատվական համակարգեր (GIS)
Content
Դասընթացի ծրագրի
ԱՏՀ ներածություն (1 ժամ դասախոսություն, 1 ժամ վարժություններ)
- Տերմինների սահմանումներ (ՏՀ, ԱՏՀ, տարածականն տվյալներ, վիզուալիզացիա)
- ԱՏՀ բաղադրիչները
- QGIS-ի ներածություն․ տեղադրում և ինտերֆեյսի ակնարկ
Տարածական տվյալներ (2 ժամ դասախոսություն, 1 ժամ վարժություններ)
- Տվյալների մոդելներ (վեկտորային և ռաստերային տարածական տվյալներ)
- Տարածական տվյալների ձևաչափեր (ֆորմատներ)
- Վեկտորային տվյալների ստեղծում և խմբագրում QGIS-ում
Տարածական տվյալների աղբյուրներ (1 ժամ դասախոսություն, 2 ժամ վարժություններ)
- Տարածական տվյալների ստանդարտներ և փոխանակում
- Վեբ քարտեզագրական ծառայություններ
- Տարածական տվյալների ներբեռնում QGIS/WebGIS միջավայրում
ԱՏՀ քարտեզագրում (3 ժամ վարժություններ)
- Քարտեզային նախագծերի ստեղծում QGIS/WebGIS-ում
- Շերտերի ավելացում և կառավարում
- Հիմնական քարտեզների պատրաստում QGIS/WebGIS-ով
Աղյուսակային տվյալներ ԱՏՀ-ում (1 ժամ դասախոսություն, 2 ժամ վարժություններ)
- Աղյուսակային և տարածական տվյալների կապում
- Ատրիբուտային աղյուսակներ և հարցումներ
- Տվյալների կառավարում և վերլուծություն QGIS-ում
Տվյալների բազաներ ԱՏՀ-ում (2 ժամ դասախոսություն, 1 ժամ վարժություններ)
- Տվյալների բազաների ներածություն և դրանց դերը ԱՏՀ-ում
- Տարածական և ոչ տարածական տվյալների բազաների տարբերությունները
- QGIS/WebGIS կապը տարածական տվյալների բազաների հետ
Քարտեզագրական վիզուալիզացիայի մեթոդներ I (3 ժամ դասախոսություն, 2 ժամ վարժություններ)
- Քարտեզագրական դիզայնի սկզբունքներ
- Սիմվոլիկա և գույների տեսություն
- Տեքստային նշումներ և մակագրում
- Քարտեզագրական սկզբունքների կիրառում QGIS/WebGIS-ում
Քարտեզագրական վիզուալիզացիայի մեթոդներ II (2 ժամ դասախոսություն, 2 ժամ վարժություններ)
- Առաջադեմ վիզուալիզացիայի մեթոդներ
- Թեմատիկ քարտեզագրում
- Ինտերակտիվ քարտեզներ և վեբ-ԱՏՀ
- Թեմատիկ քարտեզների ստեղծում QGIS/WebGIS-ում
ԱՏՀ-ի Գործնական Կիրառումներ (10 ժամ լաբորատոր աշխատանք)
- ԱՏՀ քաղաքաշինության մեջ
- ԱՏՀ բնապահպանական կառավարման մեջ
- Գործնական ուսումնասիրություններ և իրական օրինակներ
- Գործնական ԱՏՀ նախագծերի իրականացում QGIS/WebGIS-ով
Տնային աշխատանքները ներառելու են՝ 20 ժամ գրականության վերլուծություն, ԱՏՀ տերմինաբանության և անհատական ուսումնասիրություն․
Նպատակներ և Հմտություններ
- Նպատակներ՝
- Ուսանողներին ծանոթացնել ԱՏՀ, WebGIS և դրանց բաղադրիչներին։
- Հասկացողություն տալ տարածական տվյալների և մոդելների վերաբերյալ։
- Սովորեցնել տվյալների բազաների և աղյուսակային տվյալների կառավարում։
- Զարգացնել քարտեզագծման և վիզուալիզացիայի հմտություններ։
- Ապահովել գործնական փորձ՝ QGIS և WebGIS կիրառմամբ։
- Հմտություններ՝
- ԱՏՀ բաղադրիչների ըմբռնում և արդյունավետ կիրառում։
- Տարածական տվյալների տեսակների իմացություն։
- Տվյալների մոդելների և բազաների կառավարում։
- Քարտեզագրական վիզուալիզացիայի մեթոդների կիրառում։
- Գործնական աշխատանք QGIS/WebGIS-ով։
Սպասվող Արդյունքներ
Ուսանողները, որոնք հաջողությամբ կմասնակցեն դասընթացը, կկարողանան՝
- Սահմանել ԱՏՀ հասկացությունը և նկարագրել դրա հիմնական բաղադրիչները։
- Տարբերել և աշխատել տարբեր տեսակների տարածական տվյալների հետ։
- Հասկանալ և կիրառել տվյալների մոդելներ ԱՏՀ համակարգում։
- Կառավարել և օգտագործել տվյալների բազաներ ու աղյուսակային տվյալներ ԱՏՀ միջավայրում։
- Ստեղծել քարտեզներ՝ օգտագործելով ԱՏՀ ծրագրային ապահովում՝ հատկապես QGIS։
- Ստեղծել քարտեզներ WebGIS միջավայրում։
- Կիրառել քարտեզագրական վիզուալիզացիայի տեխնիկաներ տարածական տվյալների արդյունավետ ներկայացման համար։