Skip navigation

Practical Applications of GIS ԱՏՀ գործնական կիրառություններ

Ուսուցման թեմա․ QGIS-ի կիրառումը քաղաքային պլանավորման համար

Տևողություն՝ 3 ժամ

Նպատակ՝
Այս դասընթացի նպատակն է ներկայացնել մասնակիցներին QGIS ծրագրի կիրառումը քաղաքային պլանավորման խնդիրներում, ներառյալ տվյալների վիզուալիզացումը, տարածական վերլուծությունները և որոշումների կայացման գործընթացները՝ կապված քաղաքային աճի, ենթակառուցվածքների և գոտիավորման հետ։ Մասնակիցները կուսումնասիրեն QGIS գործիքակազմը՝ քաղաքային տարածքների վերլուծության և քաղաքային ռազմավարությունների բարելավման համար։

Օրակարգ

  1. QGIS-ի ներածություն (30 րոպե)
  • QGIS-ի ակնարկ՝ Ծրագրի միջերեսի, գործիքների և ֆունկցիոնալության կարճ ներկայացում։
  • Նախագծի ստեղծում՝ նոր նախագիծ ստեղծելու, տվյալաշերտեր ներբեռնելու (shapefile-եր, ռաստերային ֆայլեր և այլն) և քարտեզի դիտարկումները կարգավորելու ցուցադրություն։
  • Հիմնական նավիգացիա՝ խոշորացում, տեղափոխում և կոորդինատային համակարգերի կիրառում QGIS-ում։
  1. Քաղաքային տարածական վերլուծություն (60 րոպե)
  • Քաղաքային տվյալների ներմուծում՝ GIS տվյալների ներմուծում՝ գոտիական քարտեզներ, հողօգտագործում, տրանսպորտային ենթակառուցվածք և բնակչության խտություն։
  • Տվյալների սիմվոլիկա և ոճավորում՝ Քաղաքային օբյեկտների վրա գույների, պիտակների և նախշերի կիրառում վիզուալիզացիայի համար։
  • Աէրո նկարներ և հիմք քարտեզներ՝ արբանյակային պատկերների կամ OpenStreetMap քարտեզաշերտերի համադրում՝ վերլուծության աջակցման համար։
  1. Քաղաքային տարածական վերլուծություն (60 րոպե)
  • Բուֆերային վերլուծություն ենթակառուցվածքների համար՝ Ճանապարհների, զբոսայգիների շուրջ բուֆերներ ստեղծելու միջոցով ազդեցության գոտիների գնահատում։
  • Խտության քարտեզագրում՝ Բնակչության կամ շինությունների խտության վերլուծություն՝ գերբնակեցված կամ քիչ զարգացած տարածքների հայտնաբերման համար։
  • Հողօգտագործման վերլուծություն՝ Հողօգտագործման և գոտիական տվյալների համադրություն՝ կոնֆլիկտների կամ զարգացման հնարավոր տարածքների բացահայտման նպատակով։
  • Հարմարության վերլուծություն նոր կառուցապատման համար՝ Հարմարության մոդել ստեղծելու գործընթաց՝ հիմնված ճանապարհների, ջրամատակարարման և կանաչ գոտիների մերձակայքի վրա։
  1. Սցենարային մոդելավորում և պլանավորում (30 րոպե)
  • Քաղաքային ընդլայնման մոդելավորում՝ Raster calculator գործիքի կիրառմամբ ապագա զարգացումների մոդելավորում։
  • Ազդեցության գնահատում՝ շինարարական նախագծերի շրջակա միջավայրի և սոցիալական ազդեցությունների վերլուծություն՝ տարածական վերլուծական գործիքներով (օրինակ՝ ջրհեղեղի գոտիների բացահայտում)։
  1. Արդյունքների ներկայացում և տարածում (15 րոպե)
  • Դասավորության ստեղծում՝ tպման քարտեզների ձևավորում՝ վերնագրի, լեգենդի, մասշտաբի և հյուսիսային սլաքի ավելացմամբ։
  • Տվյալների արտահանում՝ qարտեզների արտահանում PDF, SVG կամ պատկեր ֆորմատներով։
  • Քարտեզների վեբ հրատարակում՝ Ներածություն QGIS Server-ի կամ QField-ի միջոցով վեբ քարտեզների հրապարակման մեջ։

Եզրափակում (15 րոպե)

  • Հարցուպատասխան՝ հարցերի, բացատրությունների և արձագանքի հնարավորություն։
  • Առաջարկվող ռեսուրսներ՝ դասընթացներ, ձեռնարկներ և լրացուցիչ նյութերի ցանկ հետագա ուսուցման համար։

Պահանջներ

  • Ծրագրային ապահովում՝ QGIS (3.x կամ ավելի բարձր) տեղադրված մասնակիցների համակարգիչներում։
  • Տվյալներ՝ Քաղաքային պլանավորման օրինակային տվյալներ (shapefile-եր՝ գոտիականություն, հողօգտագործում, բնակչության խտություն, ենթակառուցվածքներ և այլն) տրամադրվելու են նախքան ուսուցումը։
  • Նախապայմաններ՝ GIS-ի հիմնարար գիտելիքներ կամ GIS ծրագրերի նախորդ օգտագործում ցանկալի է, սակայն պարտադիր չէ։

Այս դասընթացը կտրամադրի գործնական ու կիրառական ծանոթացում QGIS-ի կիրառմամբ քաղաքային պլանավորման մեջ՝ հնարավորություն տալով մասնակիցներին աշխատել իրական քաղաքային սցենարների հետ։

Վերապատրաստում. QGIS-ի կիրառումը շրջակա միջավայրի կառավարման համար

Տևողությունը․ 3 ժամ

Նպատակ
Դասընթացի մասնակիցները կծանոթանան, թե ինչպես կարելի է օգտագործել QGIS ծրագիրը շրջակա միջավայրի կառավարման առաջադրանքների համար՝ ուշադրություն դարձնելով տվյալների վերլուծությանը, մոնիթորինգին և որոշումների ընդունման գործընթացներին՝ կապված պահպանության, ռեսուրսների կառավարման և բնապահպանական պաշտպանության հետ։ Մասնակիցները կսովորեն,

Օրակարգ

QGIS ներածություն (30 րոպե)

  • QGIS-ի ակնարկ – Արագ ներկայացում QGIS-ի ինտերֆեյսի, հիմնական գործիքների և բնապահպանական կառավարման տեսանկյունից կարևոր ֆունկցիոնալ հնարավորությունների մասին։
  • Նախագծի ստեղծում – Նոր նախագծի ստեղծում, բնապահպանական տվյալաշերտերի ներմուծում (օրինակ՝ հողօգտագործում, բուսածածկույթ, ջրային մարմիններ) և քարտեզային դիտարկումների կազմաձևում վերլուծության համար։
  • Տվյալների զննում և ուսումնասիրում – Մոտեցման, հեռացման և տարածական տվյալների ուսումնասիրության մեթոդներ։

1․ Բնապահպանական տվյալների քարտեզագրում (45 րոպե)

  • Բնապահպանական տվյալների ներմուծում – Ինչպես ներբեռնել բնապահպանական տվյալաշերտեր, ինչպիսիք են՝ բուսածածկույթի տարածքները, ջրային մարմինները, անտառային տարածքները և աղտոտվածության մակարդակները։
  • Բնապահպանական շերտերի վիզուալիզացում – Բնապահպանական տվյալների սիմվոլացման գործընթացի ցուցադրում՝ գունային գրադիենտների, թափանցիկության և դասակարգումների միջոցով՝ մեկնաբանման հստակեցման նպատակով։
  • Արբանյակային պատկերների օգտագործում – Արբանյակային պատկերների շերտավորման միջոցով բնական ռեսուրսների և բնապահպանական առանձնահատկությունների մանրամասն վերլուծություն։

2․ Տարածական վերլուծություն բնապահպանական կառավարման համար (60 րոպե)

  • Բուֆերային վերլուծություն՝ բնապահպանական ազդեցության գնահատման համար – Բնապահպանական կարևոր օբյեկտների (օրինակ՝ գետեր, ճահիճներ կամ պահպանվող տարածքներ) շուրջ բուֆերների կառուցում՝ հնարավոր ազդեցությունների գնահատման նպատակով։
  • Պահպանվող տարածքների հայտնաբերում – QGIS-ի միջոցով պահպանվող գոտիների, ազգային պարկերի և պահպանվող տարածքների քարտեզագրում և վերլուծություն՝ դրանց սահմանների ու կապակցվածության գնահատման համար։
  • Բարենպաստության քարտեզագրում պահպանման նպատակով – Ինչպե՞ս իրականացնել բարենպաստության վերլուծություն՝ պահպանման համար տարածքների հայտնաբերման նպատակով, ինչպիսիք են վայրի բնության միջանցքները կամ կենսաբազմազանության վերականգնման հնարավոր գոտիները։
  • Աղտոտման և բնապահպանական վտանգների քարտեզագրում – Օդի որակ, արդյունաբերական արտանետումներ կամ վտանգավոր թափոնների կետեր վերլուծել և քարտեզագրել՝ շրջակա միջավայրի վրա հնարավոր բացասական ազդեցությունները գնահատելու համար։

3․ Բնապահպանական ռիսկերի գնահատում և մոդելավորում (30 րոպե)

  • Հեղեղի ռիսկի քարտեզագրում – Թվային բարձրության մոդելների (DEM-ներ) օգտագործում՝ հեղեղավտանգ տարածքներ բացահայտելու և հեղեղների հնարավոր ազդեցությունը էկոհամակարգերի ու բնակավայրերի վրա վերլուծելու համար։
  • Էրոզիայի ռիսկի գնահատում – Տարածական վերլուծության միջոցով հողային էրոզիայի և հողի դեգրադացիայի բարձր ռիսկ ունեցող տարածքների գնահատում՝ պայմանավորված մարդկային գործունեությամբ կամ կլիմայի փոփոխությամբ։
  • Կլիմայի փոփոխության ազդեցություններ – Տարբեր բնապահպանական գործոնների վրա կլիմայի փոփոխության հնարավոր ազդեցությունների մոդելավորում և վիզուալիզացում, ինչպես օրինակ բուսականության կամ ջրային ռեսուրսների վրա։

4․ Բնապահպանական տվյալների հաշվետվություն և ներկայացում (15 րոպե)

  • Քարտեզների պատրաստում հաշվետվությունների համար – Ինչպես պատրաստել պրոֆեսիոնալ, հստակ և ինֆորմատիվ քարտեզներ բնապահպանական կառավարման հաշվետվությունների համար։
  • Դասավորությունների և նշագրումների ավելացում – Վերնագրերի, ցուցանիշների, մասշտաբային գծերի և այլ քարտեզային տարրերի ավելացման գործընթացի ցուցադրում՝ արդյունավետ վերջնական արտադրանք ստանալու համար։
  • Տվյալների արտահանում և տարածում – Քարտեզների արտահանում տարբեր ֆորմատներով (PDF, SVG, պատկերային ֆայլեր) և արդյունքների տարածում շահագրգիռ կողմերի կամ որոշում կայացնողների հետ։

Wrap-Up (15 minutes) Ամփոփում (15 րոպե)

  • Հարցուպատասխանի փուլ – Բաց հարթակ՝ հարցերի, հստակեցումների և իրական կիրառությունների քննարկման համար։
  • Լրացուցիչ ռեսուրսներ – Լրացուցիչ ռեսուրսների, ուսուցանող նյութերի և GIS-ի ու բնապահպանական կառավարման թեմաներով հղումների տրամադրում հետագա սովորելու համար։

Պահանջներ

  • Ծրագրային ապահովում – QGIS ծրագիրը պետք է տեղադրված լինի մասնակիցների համակարգիչներում (տարբերակ 3.x կամ ավելի նոր)։
  • Տվյալներ – Կտրամադրվեն նմուշային բնապահպանական տվյալներ, ներառյալ հողօգտագործումը, բուսածածկը, ջրային մարմինները և աղտոտման տվյալները։
  • Նախնական պահանջներ – GIS-ի հիմնական հասկացությունների իմացությունը կօգնի, սակայն պարտադիր չէ։

Այս դասընթացը մասնակիցներին կապահովի գիտելիքներով և հմտություններով՝ QGIS-ը կիրառելու համար բնապահպանական կառավարման արդյունավետ գործիքակազմում՝ կենտրոնանալով տարածական վերլուծության, մոնիթորինգի և կայունության ու պահպանության ջանքերը զորացնող որոշումների կայացման վրա։